«Քանի որ Դուք ու մեծամասնության այլ պատգամավորներ կարևորել եք սահմանադրական հանրաքվեի լեգիտիմությունը՝ չե՞ք կարծում, որ պետք է բացատրություններ պահանջեիք»: Ազգային ժողովի նիստում դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հարցրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

 

«Սա պաշտոնական դիրքի չարաշահման արդեն երկրորդ դեպքն է, եթե հիշենք նաև իր՝ իշխող կուսակցության փոխնախագահի մասնակցությունը Հանրային հեռուստատեսության բանավիճային հաղորդման վարողի դերում, ինչը խախտում է Հանրային հեռուստատեսության հավասարության և անկողմնակալության սկզբունքը»,- նկատեց Զուրաբյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց որովհետև վերջինիս խոսափողն անջատեցին:

 

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հիշեց, որ մի առիթով խոստացել է, որ Զուրաբյանի խոսափողը չի աշխատելու ու հավելեց. «Սա օրակարգի հետ ընդհանրապես կապ չունի, բայց ձեր խոսքից ես հիշեցի՝ մինչև 1996-97թթ. այսդպիսի բաներ եղել են, բայց եթե այսօր կրկնվում են, ապա պետք է ինֆորմացիան ստուգել՝ այդպիսի բան եղե՞լ է, թե՞ ոչ: