Ազգային ժողովի արտահերթ նիստի երկրորդ օրը պատգամավորները շարունակում են քննարկել «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որի քննարկումը նոյեմբերի 23-ի նիստում մնացել է անավարտ:
Ելույթով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդես էր եկել Հրանտ Բագրատյանը և դիմելով ԱՎԾ պետին, ասել. «Էս մարդը խաբում ա. ձերբակալեք էս կարգի չինովնիկներին»:
Հրանտ Բագրատյանի այս ելույթին արձագանքել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Էդ «Այո և ոչ»ի շրջայցը շատ ոգևորիչ ա, բայց դա իրավունք չի վերապահում ոչ մեկին վարկեբեկել ինչ-որ մեկին, մարդը եթե ազնիվ է դիմացինի մեջ ազնվություն է տեղնում, մի բառ խոսացեք ծրագրից: Ով ինչ հեքիաթներ ունի, այստեղ պատմում ա, հիմա ես դուրս գամ խոսամ որտեղից սկսեց, որտեղից եկավ: Էս մարդը աշխատում էր նաևր էն ժամանկ, չտեսնված աշխատող էր, էսիօր արդեն վատացավ»:
Մանրամասն՝ տեսանյութում