Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դպրոցում իր դասասենյակում նստել է ամենավերջին նստարանին, որովհետև, իր խոսքով՝ չարաճճի աշակերտ է եղել:
Գ. Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում էր, որտեղ նա սովորել է, այնուհետև աշխատել որպես տնօրեն:
Այսօր նրան դպրոցում ուղեկցում էր երկարամյա՝ 25 տարվա հայտնի տնօրեն և Գ. Սահակյանի կուսակից Օֆելյա Պետրոսյանը: Վերջինս արդեն տնօրեն չէ: Այս տարի նոր ընտրված տնօրեն Կարեն Գևորգյանը դեռ չի ընդգրկվել այդ կուսակցություն:
Սեպտեմբերմեկյան հանդիսավոր արարողությունից հետո Գ. Սահակյանը մտավ իր դասասենյակ, որն այլևս նախկինի նման մեծ չէր. այն կիսել էին:
Աղբյուրն՝ 1in.am