Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Պեսկովն ասել է, որ նրանք պայմանավորվել են աշխատանքային ռեժիմում սերտ երկխոսության մասին:

 

«Երբ Պուտինն անցյալ շաբաթ Սոչիում ընդունեց նախարար Լավրովին և պետքարտուղար Քերիին, իրոք, խոսվել է ավելի սերտ երկխոսության, տարբեր մակարդակներում կարծիքների փոխանակման մասին»,- ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Քերին քննարկել են պատժամիջոցների թեման՝ «ԱՄՆ-ի պահանջով»: