Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Անհրաժեշտ գնահատականները տրվել են մեր արտգործնախարարի կողմից: Մենք ցանկանում ենք հույս ունենալ, որ կան հիմքեր զգուշավոր լավատեսության համար՝ այն առումով, որ դա թույլ կտա շարունակել ավելի կայուն փուլը»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե ինչ են կարծում Կրեմլում՝ «կարելի՞ է խոսել այն մասին, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է»: