Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը: Ճանապարհը երկկողմանի փակ է:

 

Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: