Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում փետրվարի 23-ի առավոտյան' ժամը 04:00-05:00 սահմաններում, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի:

 

Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ' համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: