Երկկողմանի երթևեկելի է դարձել քարաթափման հետևանքով միակողմանի փակված Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ապահով վել է «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարների կատարած մաքրման աշխատանքների շնորհիվ: