ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան -Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 247-րդ կմ-ում՝ Գորիս - Կապան հատվածում, տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը դեկտեմբերի 24-ին' ժամը 20:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է: