ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և Գորիսի ճանապարհաշինարարները վերացրել են Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները և ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Փետրվարի 10-ին, ժամը 11:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թափված քարային զանգվածի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 20 խմ. ճանապարհը միակողմանի փակվել է:
Փրկարարները «Գորիսի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ համատեղ կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 14:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,- նշված է հաղորդագրության մեջ: