Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում իրավապահները ձերբակալել են ՀՀ 47-ամյա քաղաքացի Սամվել Բարսեղյանին, ով մեղադրվում է ՌԴ պետական սահմանը 3 անգամ ապօրինի հատելու համար, փոխանցում է zabinfo.ru-ն:

 

Ավելի վաղ Բարսեղյանը կրել է Վարդանյան ազգանունը: Հայտնի է, որ 2014թ. հունիսին միգրացիոն օրենսգրքի խախտման պատճառով նա հեռացվել է ՌԴ տարածքից՝ 5 տարի ժամկետով զրկվելով Ռուսաստանի սահմանը հատելու իրավունքից:

 

Դրանից հետո նա Հայաստանում ամուսնացել է ու միտումնավոր վերցրել կնոջ ազգանունը՝ Բարսեղյան: Այնուհետև ստացել է նոր անձնագիր:

 

Ըստ ռուս իրավապահների տեղեկությունների՝ Բարսեղյանը 2014թ. օգոստոսի 2-ին և նոյեմբերի 6-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվարի 23-ին նոր անձնագրի շնորհիվ հատել է ՌԴ պետական սահմանը: