Մերձմոսկովյան շրջանում տուժել է իններորդ դասարանցին, ով փորձել է լուսանկարվել բետոնե բլոկների վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», այդ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ի երեկոյան:

 

Դուրս գալով զբոսանքի՝ ուսուցչի վերահսկողության ներքո, իններորդ դասարանի աշակերտը բարձրացել է լքված բետոնե բլոկների վրա, որպեսզի լուսանկարվի և դիպչելով լարերին՝ հոսանքի հարված է ստացել և ընկել բետոնե կառույցից:

 

Արդյունքում դեռահասը ստացել է գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: