ԱՄՆ-ի Պետդեպը հրապարակել է երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի առաջին մասը, սակայն նամակների որոշ մասը, որոնցում խոսքը 2012-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչության մասին է, հեռացվել են՝ անվտանգության նկատառումներով, գրում է dni.ru-ն:

 

Պետդեպը ընդհանուր հրապարակել է 296 նամակ: Նամակագրության ամբողջական ծավալը կհրապարակվի 2016թ. հունվարին:

 

Որոշ հեռացված նամակներ կապված են Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսությունում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով մահացել էր ԱՄՆ 4 քաղաքացի, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանը:

 

Կայքէջը, որտեղ տեղադրված են Քլինթոնի նամակները, շատ դանդաղ է աշխատում, հավանաբար, դա կապված է նախկին պետքարտուղարի նամակագրությանը ծանոթանալ ցանկացողների մեծ թվի հետ: