«Վիկիլիքս»ը գաղտնի փաստաթղթերի և անձնական նամակագրության հերթական բացահայտումն է արել՝ կապված ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Վիկիլիքսի» կայքում բաց հասանելիությամբ տեղադրվել են Քլինթոնի կողմից ուղարկված, ինչպես նաև Քլինթոնին ուղարկված 30 հազար 322 էլեկտրոնային նամակ և դրանց կցված փաստաթղթեր: Դրանք թվագրվում են 2010 թվականի հունիսի 30-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 12-ը:

 

Հրապարակված նամակներից 99-ում կան հիշատակումներ Հայաստանի մասին: Այդ նամակների մեծ մասը, մասնավորապես, վերաբերում է 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստական փուլին: