Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի սահմանային զորքերի հրամանատարների եռակողմ հանդիպման շուրջ պատրաստություներ են տարվում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքայինը:

 

Նա ասել է, որ Իրանը շահագրգիռ է տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ, եւ պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ կատարվող բոլոր քայլերին ու նախաձեռնություններին:

 

«Սահմանային համագործակցության ոլորտում, հատկապես, միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի մաքսանենգությունն ու սահմանային խախտումները կանխելու գործում մեր համագործակցությունը երկկողմանի ձեւաչափով դինամիկ զարգանում եւ շարունակվում է: Մենք ցանկանում ենք երկկողմանի համագործակցությանը զուգահեռ զարգացնել նաեւ եռակողմ համագործակցությունը, ինչը համապատասխանում է յուրաքանչյուր երեք երկրի շահերին», -ասել է նա:

 

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներն արդեն մի քանի անգամ հանդիպել են: Նման հերթական հանդիպումը նախատեսվում է առաջիկայում անցկացնել Իրանի հյուսիսային քաղաքներից մեկում, նշել է կայքը: