Այսօր՝ մայիսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք և տեսանյութ է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանում Mercedes S 550 մակնիշի 162 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու: Դատելով վարորդի արտաքին տվյալներից՝ կարելի է պնդել, որ նա անչափահաս է, հետևաբար, մեքենա վարելու իրավունք էլ չունի:
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում և այն գրանցված է ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի (Խնամի Վալոդ) Վոլոդյա Բադալյանի անվամբ:
Տեսանյութն՝ այստեղ