Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանին ընտրողներն ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես պատգամավաոր, այլ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի: Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ազգընտիրը» երթևեկության կանոնների չարամիտ խախտումներ է կատարել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան Վ. Բադալյանը Հրաչյա Քոչար փողոցում վարում էր BMW X5 մակնիշի 062 OO 011 համարանիշի ավտոմեքենան առանց ամրագոտու և չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարեց:

 

Պատգամավորը, տեսնես, տեղյա՞ կ է, որ նման խախտումներ կատարելու համար ճանապարհային ոստիկանը իրավունք ունի օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել, ու եթե նախկին տարիներին ճանապարհային ոստիկանը չտեսնելու էր տալիս նման խախտումները, ապա հիմա փոխվել են ժամանակները, քանի որ ըստ ֆոտոլրագրողի՝ միայն այս տարի 6 տասնյակից ավելի պետական պաշտոնյաներ, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուժային կառույցների պաշտոնյաներ են երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկվել:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

 

shamshyan.com