Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում' «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունն ու հրդեհն առաջացել են գազի ճնշման կայանում: Նշված գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ է նաև Հակոբ Հակոբյանի տղան, ում Վաղարշապատի հիվանդանոցից տեղափոխում են Երևան:
Լուսանկարները' Shamshyan.com-ի