Թայլանդի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս սահմանել բազմակի մուտքի զբոսաշրջային վիզա: Այդ մասին հայտարարել է Թայլանդի զբոսաշրջության և սպորտի նախարար Կոպկան Վատխանավարանգկունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք աշխատում ենք 6 և 12 ամսվա բազմակի մուտքի զբոսաշրջային վիզաներ ուժի մեջ մտցնելու նախագծի վրա: Այդ վիզաները մենք նախատեսում ենք սկսել տրամադրել ընթացիկ տարվա դեկտեմբերից»,- հայտարարել է նա:
Նախարարը նաև պատմել է զբոսաշրջային գոտիներում տաքսիների բարձր գների խնդիրը կարգավորելու ծրագրի և երկրում գտնվող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին: