Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրոպական միությունն արգելել է Ռուսաստանում տեղակայված ԵՄ երկրների դեսպանատներին Ղրիմի ռուս քաղաքացիներին տրամադրել եվրոպական մուտքի արտոնագրեր, այդ թվում' շենգենյան: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Համաձայն Եվրոպական խորհրդի որոշման' Ղրիմի բնակիչներին Եվրամիության մուտքի արտոնագրեր կտրամադրվեն միայն Ուկրաինայում, քանի որ պաշտոնական Բրյուսելի կարծիքով' Ղրիմը հանդիսանում է այդ երկրի մի մասը»:
Դրա հիման վրա էլ ՌԴ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչները մուտքի արտոնագրեր չեն տպագրի Ղրիմի բնակիչների ռուսական անձնագրերում:
«Ղրիմի բնակիչները մուտքի արտոնագրեր ստանալու համար պետք է դիմեն Ուկրաինայում տեղակայված համապատասխան երկրների դեսպանատներ' այդ երկրի անձնագրով»:
Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով' Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկեց դրան մասնակցած բնակիչների 96,6 տոկոսը: Դաշնության խորհուրդը նախ վավերացրեց ՌԴ-ի կազմ Ղրիմն ընդունելու մասին պայմանագիրը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց ՌԴ կազմ Ղրիմի և Սևաստոպոլի մտնելու մասին օրենքները: