Ղրիմի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը մինչեւ հունիսի 6-ն արգելել Է տարածաշրջանում զանգվածային ակցիաների անցկացումն Ուկրանիայի հարավ - արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

 

«Ուկրաինայի հարավ - արեւելքի շատ քաղաքներում շարունակվող իրադարձությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհեր եւ տուժածներ կան քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում, Ղրիմի Հանրապետության տարածք ներթափանցելու հնարավորություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր սադրանքները վերացնելու նպատակով, Ղրիմի Հանրապետությունում առողջարանային սեզոնի ձախողումից խուսափելու համար, մինչեւ 2014 թվականի հունիսի 6-ն արգելել զանգվածային միջոցառումների անցկացումը Ղրիմի Հանրապետության տարածքում»,- ասված Է Ակսյոնովի հրամանագրում:

 

Հրամանագրի տեքստը, որն ընդունվել Է մայիսի 16-ին, զետեղված Է Facebook սոցցանցում՝ Ղրիմի նախարարների խորհրդի պաշտոնական Էջում:

 

Մինչդեռ մայիսի 18-ին Սիմֆերոպոլում պլանավորված Էր զանգվածային հանրահավաք՝ նվիրված Ղրիմից մի շարք ժողովուրդների, այդ թվում՝ ղրիմցի թաթարների ներկայացուցիչների տեղահանման 70-ամյակին: Անցյալ տարիներին մայիսի 18-ի հանրահավաքը կազմակերպում Էին «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: