Ռուսատանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ չի անտեսի Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովի խնդրանքը՝ ապահովելու խաղաղություն և անխռովություն Ինքնավար Հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Հիշեցնենք, որ Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Ակսենովը, այսօր առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ է հանդես եկել՝ դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վերջինս աջակցի ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը: