Ղրիմի Ինքավար Հանրապետության (ՂԻՀ) հանգուցային ուժային կառույցների ղեկավարները Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում են տվել: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռուսական միասնություն» քաղաքական կուսակցության մամուլի ծառայությունում, կուսակցություն, որը գլխավորում Է ՂԻՀ-ի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը:

 

Արարողությունը, որը տեղի Է ունեցել Ղրիմի Նախարարների խորհրդի նիստերի դահլիճում, ներկա են եղել կառավարության եւ խորհրդարանի ղեկավարները, ինչպես նաեւ ՂԻՀ-ի քաղաքների եւ շրջանների ղեկավարներ:

 

Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում են տվել. Անվտանգության ծառայության պետ Պյոտր Զիման, Ներքին գործերի գլխավոր վարչության պետ Սերգեյ Աբիսովը, Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր վարչության պետ Սերգեյ Շախովը եւ սահմանապահ ծառայության պետի պաշտոնակատար Վիկտոր Մելնիչենկոն: Նաեւ երդում Է տվել ավելի վաղ ՂԻՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատար նշանակված դերծովակալ Դենիս Բերեզովսկին:

 

Ակսյոնովի խոսքով՝ այս օրը «կմտնի ինքավարության պատմության մեջ՝ որպես նրա բոլոր ուժային կառույցների կազմավորման օր»: «Այսօրվա դրությամբ բոլոր ուժային կառույցների 90 տոկոսը ենթարկվում Է Ղրիմի Գերագույն խորհրդին»,- ասել Է ՂԻՀ-ի Նախարարների խորհրդի նախագահը:

 

Բացի այդ, ինքնավար հանրապետությունը կստեղծի իր պաշտպանության նախարարությունը: