Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մարտի 30-ին: Այս մասին հայտարարել է ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսենովը։
«Ստեղծված իրավիճակի համար մենք որոշեցինք արագացնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի հանրաքվեն և այն անցկացնել մարտի 30-ին»,-ասել է Ակսենովը։
Նշենք, որ Ակսենովն առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել Ինքնավար Հանրապետության տարածքում խաղաղության հաստատմանը։