2015 թ. աշխարհի տարբեր մասերում գրոհայինների 34 խմբավորումներ հավատարմության երդում են տվել ԻԼԻՊ-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ամենայն հավանականությամբ, այս տարի խմբավորումների թիվը, որոնք հավատարմության երդում են տվել ինքնահռչակ խալիֆաթի զինյալներին, միայն կաճի»,- խոստովանել է ՄԱԿ-ի-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ ԻԼԻՊ-ը ցույց տվեց ուշագրավ կենսունակություն: Եվ չնայած անցյալ տարի խմբավորմանը նավթի վաճառքից հաջողվել է ձեռք բերել մոտ 500 մլն դոլար, եկամուտների հնարավոր նվազեցումը չի ոչնչացնի նրան. գրոհայինները կկարողանան հարմարվել՝ այլ երկրներից ծայրահեղականների աջակցության և օժանդակության շնորհիվ: