Եգիպտոսի Սինայի թերակղզում գործող «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը հայտարարել է, որ «Իսլամական պետության» մաս է կազմում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խմբավորումը հավատարմության երդում է տվել ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Կուրաշի ալ Հուսեյնի ալ Բաղդադիին: «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը կոչ է արել Գազայի, Լիբիայի և մնացած երկրների իրենց եղբայրներին հետևել իրենց քայլին և միավորվել:

 

«Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Եգիպտոսի կառավարության դեմ: Հարձակումների հետևանքով Սինայի թերակղզում անվտանգության հարյուրավոր աշխատակիցներ են զոհվել:

 

Նախորդ ամսվա ընթացքում Եգիպտոսի ուժային կառույցները ահաբեկչական խմբավորում էին հայտնաբերել Կահիրեի հյուսիում, որը կապված էր ԻՊ-ի հետ: Խմբավորման 7 անդամ հոկտեբերի 21-ին դատապարտվել էին մահապատժի, ևս 2-ը' ստացել ցմահ բատարկության դատավճիռ:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: