Կահիրեի հրատապ հարցերով զբաղվող դատարանի ապրիլի 14-ի որոշմամբ' «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, փաստաբաններից մեկը հարց էր բարձրացրել Կահիերի դատարանի առջև՝ պահանջելով խմբավորման բոլոր անդամներին ճանաչել ահաբեկիչներ:

 

«Անսար Բեյթ ալ Մակդիս» կազմակերպության անդամներն ակտիվ գործունեություն են ծավալում Սինա թերակղզում, մի քանի անգամ հարձակումներ են իրականացրել եգիպտական բանակի, անվտանգության հաստատությունների վրա: Նրանց գործունեությունը ակտիվացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի իշխանության տապալումից հետո:

 

Տեղեկություններ կան, որ խմաբավորումը սերտ հարաբերություններ ունի «Ալ Քաիդա»-ի հետ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն «Անսար Բեյթ ալ Մակդիս»-ին դասել էին ահաբեկչական կազմակերպության շարքը: