ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի նստաշրջանին մեկնող հինգ էկվադորցու. հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Էկվադորի ԱԳՆ-ին:
Գերատեսչության տվյալներով' Էկվադորի պատվիրակության ներկայացուցիչները պետք է ներկայացնեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային զեկույց ամերիկյան Chevron-Texaco նավթային ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին: Դիվանագետները նշել են, որ Էկվադորում ԱՄՆ-ի դեսպանատունը վերադարձրել է անձնագրերը' առանց որևէ բացատրության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր այն մասին, որ Էկվադորն ու Կուբան քննադատել են ԱՄՆ-ի գործողությունները՝ Վենեսուելայի պատվիրակությանը վիզա չտրամադրելու և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու գործում: