ԵՄ-ում Կիևի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը հայտարարել է «Արևելյան գործընկերության» նախագծի անդամներին տարբերակելու անհրաժեշտության մասին՝ առաջարկելով «առանձնացնել» Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը (որը Ասոցացման մասին համաձայնագիր են ստորագրել Եվրամիության հետ) Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Մենք կարող ենք ապահովել «Արևելյան գործընկերության» շրջանակում տարբերակման քաղաքականությունը: Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է առանձնացնել երեք երկրները (Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը) Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից»,- ասել է Ելիսեևը անվտանգության հարցերով Կիևի ութերորդ համաժողովի ժամանակ: