Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին: ՀՀ Նախագահը քիչ առաջ ժամանեց գագաթնաժողովի անցկացման վայր:
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ Նախագահը լուսանկարվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:
ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը: