Այս պահին մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:
Րոպեներ առաջ քաղաքապետարան ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Տարոն Մարգարյանն անձամբ դիմավորեց նախագահին և ուղեկցեց ճեմասրահ: Այստեղ են գտնվում բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ:
Քաղաքապետարանի հարակից տարածքի երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Տասնյակ մեքենաներ խցանման մեջ են հայտնվել, քանի որ քաղաքապետարանը շրջապատված է պաշտոնյաների մեքենաներով: