ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներիի ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը' կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովի քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում: