Գյումրիի բնակիչ Տիգրան Մադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:

 

 

Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնի ուսումնական մասի ավագ դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը, լինելով «Նախազորակոչային պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն» ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնի 5-րդ կուրսի ուսանողների համար Գյումրու №29 դպրոցում 2014թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 5-ը նախատեսված մանկավարժական պրակտիկայի ղեկավար-մեթոդիստ, տեղեկացված է եղել, որ ուսանող Ռ.Գրիգորյանը պատշաճ կարգով չի հաճախել պրակտիկայի պարապմունքներին, ունեցել է բազմաթիվ բացակայություններ, որոնց արդյունքում ենթ ակա է եղել անբավարար գնահատականի:

 

 

Այնուհետև' 2014թվականի դեկտեմբերի 8-ին, սահմանված կարգի համաձայն Ռ.Գրիգորյանի բացակայությունների մասին ինստիտուտի պրակտիկայի բաժին հայտնելու փոխարեն, նրա պրակտիկայի արդյունքները դրական գնահատելու, կուրսային աշխատանքն անձամբ պատրաստելու և օրագրում համապատասխան գրառումներ ապահովելու համար անձամբ Ռ.Գրիգորյանից պահանջել է 60 հազար ՀՀ դրամ կաշառք:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով' մեղադրյալին սպառնում երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում և առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:

 

 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը Հարություն Մովսեսյանը Տիգրան Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: