Այսօր` մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ ավտոմեքենա է կայանված, որի մեջ կա տղամարդու դի:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 27 ՕՍ 618 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ էլ Գյումրի քաղաքի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի դին` հրազենային վնասվածքով:

 

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև Մակարով տեսակի ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների, տեղի ունեցածն ինքնասպանություն է:

 

Շարունակությունն` այստեղ: