Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն: Գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:

 

Հիվանդանոց էին տեղափոխվել երեք քաղաքացի՝ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբայրը՝ նույն անվամբ՝ Արմեն Հակոբյանը:


ԼՈւՐԵՐ.com-ը քիչ առաջ «Այրվածքաբանության կենտրոնից» տեղեկացավ, որ «Ճոյտի» եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, մահացել է:

 

Նշենք, որ Արմեն Րաֆֆիկի Հակոբյանը ստացել էր 85 տոկոս այրվածք՝ շնչուղիների վնասմամբ: