Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության Իզմիրի մասնաճյուղն ահազանգել է երկրի բանտերում մեծ թվով հիվանդ ազատազրկվածների առկայության փաստի առնչությամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

«Գիտե՞ք, արյդոք, որ բանտերը սպանում են» խորագրով հայտարարության մեջ իրավապաշտպանները նշել են, որ ցանկացած բանտ տվյալ երկրի հայելին է: Նրանք ընդգծել են, որ ներկայում թուրքական բանտերում կա 721 հիվանդ, որոնցից 282-ի վիճակը շատ ծանր է: Մարդու իրավունքների կազմակերպության անդամները հիշեցրել են, որ այս բանտարկյալներին ազատ արձակելու կամ նրանց ազատումը բացառող օրենքների վերացնելու խնդրանքով բազմիցս դիմել են իշխանություններին, սակայն դրական որևէ արդյունք առ այսօր չկա: Հայտարարության մեջ նրանք ևս մեկ անգամ կոչ են արել անհապաղ ազատ արձակել հիվանդ կալանավորներին: