Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:10-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 33-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 23 ՍՏ 344 համարանիշի և 62-ամյա Վալերի Մնացականյանի վարած Renault մակնիշի Լ 3121 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանն ու կողաշրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենաների վարորդներն ու Renault-ի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խաչատրյանն ու Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Արմենուհի Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ հրշեջների ժամանումը՝ Renault մակնիշի ավտոմեքենան դարձի են բերել և միջից դուրս բերել Ս. Խաչատրյանին և օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Արդեն ժամանած փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ նոր միայն կարողացել են Renault-ի վարորդին ու մյուս ուղևորուհուն դուրս բերել մեքենայից: Հիվանդանոցում Ս. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Վ. Մնացականյանն ու Ա. Ալեքյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում