Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 88 SR 788 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել այն և մոտ 10 մետր հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մադու մահ/ հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում