ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա հայրենիք և կանգնի դատարանի առաջ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է segodnya.ua-ն:
Հերթական ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են «Սնոուդենի գործը վերանայելու» հնարավորության մասին, ինչին Էռնեստը բացասական է պատասխանել:
«Սնոուդենը մեղադրվում է շատ լուրջ հանցագործությունների համար: Մենք կարծում ենք, որ նա պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առաջ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է գաղտնի տեղեկություն տարածելու համար: Նա ԶԼՄ-ներին է փոխանցել Ազգային անվտանգության գործակալության՝ էլեկտրոնային լրտեսության ծրագրի մասին փաստաթղթեր, իսկ 2013-ին փախչել է Հոնկոնգ, այնտեղից էլ՝ Մոսկվա: