Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով նշանակվել է ազգամիջյան հարաբերությունների հարցերով ՌԴ նախագահին առընթեր պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով խորհրդի նորաստեղծ կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է russia-armenia.info կայքը:
Նոր կոմիտեի գործունեությունը պետք է նպաստի ազգամիջյան հարաբերությունների ոլորտում պետական ազգային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացմանը:
Վլադիմիր Պուտինի մեկ այլ հանձնարարականով Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը: