ՌԴ-ի օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար Ալեքսանդր Գոլովկոն նշանակվել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նախագահ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Համապատասխան որոշումը հոկտեմբերի 10-ին ընդունվել Է Մինսկում ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
Գոլովկոն այդ պաշտոնում փոխարինել Է Օլեգ Օստապենկոյին: