Նամակ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մեծ-Շեն գյուղի 8-րդ դասարանի աշակերտուհի Առուստամյան Սուսաննան նամակ է հղել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Նամակում ասված է.
«Նախ շնորհավորում եմ ձեզ որպես երկրապահների նախագահ ձեր տոն օրվա՝ մայիսի 8-ի առթիվ: Ցանկանում եմ ձեզ առողջություն, կանաչ ճանապարհ, կապույտ երկինք, թող ձեր բոլոր երազանքները կատարվեն և ամենագլխավորը, որ պատերազմ չլինի և մեր երկրագնդի վրա լինի խաղաղություն:
Ես իմ ծնողներից և իմ պապիկից լսել եմ ձեր սխրագործությունների մասին, քանի որ ձեր շնորհիվ է, որ մեր գյուղը (հենց ձեր) ազատագրվել է թուրք բարբարոսներից: Ու ազատագրման օրը դուք ամեն տարի այցելում եք մեր գյուղ: Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշակերտներից, որոնք սովորում են Կ. Եսայանի անվան դպրոցում: Մենք բոլորս պարտավոր ենք ձեզ հիշել:
Ձեզ միշտ հիշող և հարգող 8-րդ դասարանի աշակերտուհի՝
Առուստամյան Սուսաննա»: