2021 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի բեմում, Յուրի Գռիմովի մոսկովյան «Մոդերն» թատրոնը հայ հանդիսատեսին կներկայացնի «Պատերազմ և խաղաղություն» պիեսի պրեմիերան:
 
Սա ոչ միայն «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերթական բեմադրությունն է, այլ ռեժիսորական լուծում՝ վեպի հիմնական իրադարձությունները ցուցադրել Պիեր Բեզուխովի աչքերով: Այս ներկայացման ուղերձն է «Ռուս Պիերը»:
 
Բեմական պատմություն այն մասին, թե ինչպես Պիերը վերածվում է Պյոտր Կիրիլովիչի՝ արևմտամետից և մասոնից դառնալով ռուս պատրիոտ: Սա չորս ժամ տևողությամբ միստիկ արար է (երեք գործողություն, երկու ընդմիջում):
- Յուրի Վյաչեսլավովիչ, ինչպե՞ս ծնվեց Լեւ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» էպոպեայի բեմադրության գաղափարը:
 
- Ես վաղուց էի ցանկանում բեմադրել այս ստեղծագործությունը: Չորս հատոր, սա մեծ, բարդ աշխատություն է, նշանակալի ռուսական մշակույթի համար: Մենք եկանք դրան երեք տարիների ընթացքում: Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի ողջ թատերախումբը, ինչպես նաև «Սվեշնիկով» երգչախմբի ավելի քան քառասուն հոգի՝ Գենադիյ Դմիտրյակի ղեկավարությամբ, ընդհանուր առմամբ բեմում լինում է յոթանասուն հոգի:
 
- «Մոդերն» թատրոնը հարուստ է իր յուրահատուկ խաղացանկով: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գալ Հայաստան և ցուցադրել «Պատերազմ և խաղաղություն» բեմադրությունը:
 
- Ես երբեք Հայաստանում չեմ եղել եւ միշտ ցանկացել եմ գալ Երեւան: Մեզ առաջարկեցին մասնակցել Երևանում Ռուսական Գրքի Տան բացմանը նվիրված մշակութային միջոցառումներին, ինչին մենք համաձայնվեցինք:
 
Բացի այդ, մեզ համար կարևոր է ներկայացնել Հայաստանի թատերասեր հասարակությանը պատերազմի և խաղաղության թեմայով այս մոնումենտալ ստեղծագործությունը հատկապես հիմա, երբ Հայաստանն անցել է պատերազմի բովով: Մենք դա, անշուշտ, խորհրդանշական ենք համարում: Այժմ Հայաստանում խաղաղություն է, և ես ուրախ եմ դրա համար:
 
Երբ պատերազմ է, աշխարհը և աշխարհակարգը փոխվում են: Եվ միայն մարդկանց քաջությունն է փրկում երկիրը, մշակույթը: Ռուսական գրականությամբ դաստիարակված մարդկանց համար հետաքրքրական կլինի նորից անդրադառնալ Տոլստոյի այս գործի վերընթերցմանը:
 
Հանդիսականները կարձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում բեմի վրա, ավելի նուրբ և խորը կզգան ներկայացումը, նրանք կճանաչեն սեփական փորձառությունը, որը հատուկ է մարդուն պատերազմի ժամանակ՝ անհանգստությունը, մտահոգությունը սիրելիների ու երկրի համար, նրանք կմիավորվեն բեմում տեղի ունեցող գործողությունների հետ՝ դառնալով մեկ ամբողջություն:
 
- Յուրի Վյաչեսլավովիչ, ասացեք խնդրեմ, քանի՞ անգամ «Պատերազմ եւ խաղաղություն» ներկայացումը կցուցադրվի Հայաստանում: Ո՞ր քաղաքներում:
- Վերոհիշյալ միջոցառման շրջանակում «Պատերազմ և խաղաղություն» ներկայացումը Երևանում ցուցադրելու ենք միայն մեկ անգամ ՝ սեպտեմբերի 17 -ին, ժամը 19: 00 -ին:
- Մենք անհամբեր սպասում ենք ձեր պրեմիերային, պարոն Գռիմով: Մտադրություն ունե՞ք ձեր մյուս աշխատանքները ներկայացնել հայ հանդիսատեսին:
 
- Մենք մտադիր ենք գալ Հայաստան մեծ շրջագայության և գուցե հաջորդ տարի երեք -չորս ներկայացում բերենք:
- Այո, դա հիանալի կլինի: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար: Ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում:
 
Ընդգծենք, որ այս նշանակալի իրադարձությունը հնարավաոր դարձավ իրականացել Երևանում Messier Group ընկերության, ինչպես նաև Ռուսական Գրքի տան հովանավորության շնորհիվ: