Եթե «Զանգեզուրի միջանցք» չբացվի, շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, իսկ Հայաստանի հետ նորմալ հարևանության համար Ադրբեջանի ջանքերն ապարդյուն կլինեն, հայտարարել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները:
««Զանգեզուրի միջանցքի» բացման որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։ Եթե մեզ նման հնարավորություն չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանի հետ նորմալ համակեցության և նորմալ հարևանության ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Սա ևս մեկ կարևոր խնդիր է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել։ Հայտարարությունը ստորագրել է Հայաստանի կառավարությունը։ Երկրորդ՝ Ադրբեջանը, որպես տուժած երկիր, բարոյական իրավունք ունի դա պահանջելու»,- ասել է Ալիևը։