Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատախանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը․
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հույս էր հայտնել, որ Երևանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման իր պարտավորությունները։ Մարուքյանը հավաստիացրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, որոնք արհեստական մտցվել են շրջանառության մեջ, չեն կարող առաջ մղվել որպես լեգիտիմ պահանջ․
«Նման պարտավորություն Հայաստանը չի ստաձնել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, խոսք է գնացել միայն կոմունիկացիաների բացման մասին, և ՀՀ–ն պատրաստ է դրան»,– նշել է նա։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին խոսակցություններին, ապա Էդմոն Մարուքյանը վստահեցրել է, որ Հայաստանը դրան դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել։