Ազգային ժողովում Հայաստանի էլեկտրական ցանցերի՝ հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Բոլոր հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու Ազգային ժողովում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին»,- նշեց Այվազյանը:

 

Նա նաև վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտի վերաբերյալ լսումները կլինեն բաց, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը: