ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները պարգևատրում են խոստացել նախօրեին խիստ ռեժիմի բանտից փախուստի դիմած երկու հանցագործների գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պարգևատրման չափը կկազմի 50 հազար դոլար` մեկ հանցագործի դիմաց:
«Նրանք վտանգավոր մարդիկ են` ունակ գործելու նոր ծանր հանցագործություններ»,- ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն` իրավիճակը անվանելով «ճգնաժամային»:
48-ամյա Ռիչարդ Մեթը և 34-ամյա Դևիդ Սուեթը էլեկտրական գործիքների միջոցով կարողացել են ճեղքել նահանգի ամենալավ պաշտպանված բանտերից մեկը համարվող Clinton Correctional Facility-ի պատը:
Կուոմոյի խոսքերով` դա 150 տարվա մեջ այդ բանտից փախչելու առաջին դեպքն է: