Լոռու մարզի Ալավերդի քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Կարեն Փարեմուզյանը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ-ից, Կարեն Փարեմուզյանն ստացել է 5 հազար 141 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Արթուր Աբգարյանը՝ 3 հազար 554 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 274: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն՝ ըստ ստորագրությունների 8 970 է, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը՝ 8 հազար 967, ընտրողների ընդհանուր թիվը 16 հազար 474:
Ալավերդու քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: