Գլենդելի քաղխորհրդի անդամների քվեարկությամբ Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը:

 

Խոսելով առաջիկա գործունեության մասին, Վարդան Կարապետյանը նշել է, որ գործընկերների հետ միասին կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ և ապահով դարձնել, հետամուտ լինել ընթացիկ նախագծերի իրականացմանը՝ հայտարարված ժամկետներում:

 

Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղաքական խորհրդի կողմից, 1 տարի ժամկետով: