ԱՄՆ-ի Մոնթեբելոյի քաղաքապետ է ընտրվել Ջեք Հաջինյանը: Այդ մասին հայտնել է Daily News-ը:

 

Նա առաջին ամերիկահայն է, որ նման պաշտոն է զբաղեցրել այդ քաղաքում:

 

2011թ.-ից Հաջինյանը Մոնթեբելոյի քաղաքային խորհրդի անդամ էր:

 

Փոխքաղաքապետ Վիվիան Ռոմերոն նշել է, որ Հաջինյանի ընտրվելն է՛լ ավելի առանձնահատուկ է դառնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

 

Հաջինյանի երդմնակալության արարողությանը ներկա է եղել 800 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Կալիֆորնիայից և հոգևորականներ:

 

Նրա ընտրվելը քաղաքապետի պաշտոնում աղբյուրը պատմական իրադարձություն է գնահատում:

 

Նա, իր հերթին, ասել է, որ «զգացված և երախտապարտ» է քաղաքապետ ընտրվելու համար: Նա խոստացել է նպաստել քաղաքի բարգավաճմանը, որտեղ իր նախնիները գնել են առաջին տներից մեկը՝ հետամուտ լինելով իրենց «Ամերիկյան երազանքին»: